Գյումրին ձեզ համար խոպան չէ, գյումրեցին էլ առաջվա «միամիտը» չէ»․ Մինասյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի թիմակիցների կողմից ՀՀ երկրորդ քաղաք Գյումրին գյուղ անվանելուն:
«Ակնհայտ է, որ Գյումրի գործուղված գաստրալյորներն արդարանալու են, թե լեզվի սայթաքում են ունեցել՝ Գյումրին անվանելով «գյուղ», բայց համոզված եմ՝ դա իրենց ենթագիտակցության մեջ դաջված է: Ապացույցն իրենց տերերի վերաբերմունքն է ՀԷՑ-ի միջոցով Գյումրուն ու գյումրեցուն:
Փտած 50-ամյա փայտյա հենասյուներ, կիսախարխուլ ենթակայաններ, բարոյապես և տեխնիկապես մաշված սարքավորումներ, 50-ականների ավտոպարկ, 60-ականների անցակետ, 70-ականների սանհանգույց։
Գյումրին ձեզ համար խոպան չէ, գյումրեցին էլ առաջվա «միամիտը» չէ»»,- գրել է Մինասյանը:
Նմանատիպ հոդվածներ
Անցյալի վերքերը շարունակում են մնալ բաց, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին․ Միրզոյան
Թեև հակամարտության ցավալի մարդասիրական հետևանքները դեռևս ենթակա են լուծման, իսկ հեռավոր և ոչ վաղ անցյալի վերքերը շարունա...
Դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը․ փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստ...
Նոր նախագիծ՝ որոշ ուսանողներ զինծառայությունից ազատվելու հնարավորություն կստանան
Աշխարհի լավագույն 50 համալսարաններ ընդունված և զինծառայությունից տարկետում ստացած քաղաքացիները ուսումն ավարտելուց հետո,...
Սա ձեռքբերում է, որը պատմական է, և ՀՀ քաղաքացիները պետք է տեր կանգնեն․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանում լուծված է համարվում մի պատմական խնդիր, որի մասին խոսվել է դեռ 2018 թվականին։ Խոսքը վերաբերում է այն...