Ես բռնապետ չեմ․ Զելենսկին՝ պատերազմի ավարտի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին BBC News-ին տված հարցազրույցում արձագանքել է նախկինում հնչեցված այն հայտարարություններին, թե ինքը բռնապետ է և հենց ինքն է սկսել պատերազմը։ Պատասխանելով հարցին նա ասել է․
«Ես բռնապետ չեմ և պատերազմ չեմ սկսել։ Այդ մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Անդրադառնալով հարցին՝ վստահո՞ւմ է արդյոք Թրամփին, Ուկրաինայի նախագահը նշել է, որ խոսքը վերաբերում է ոչ միայն Սպիտակ տան ղեկավարին, այլ Միացյալ Նահանգներին որպես պետություն։ Նրա խոսքով՝ Կիևը ձգտում է ստանալ երկարաժամկետ՝ օրինակ 30 տարվա անվտանգության երաշխիքներ, իսկ այդ ընթացքում ԱՄՆ քաղաքական ղեկավարությունը կարող է մի քանի անգամ փոխվել։
Զելենսկին ընդգծել է, որ նման որոշումները պետք է հաստատվեն ԱՄՆ Կոնգրեսի կողմից, քանի որ նախագահները փոխվում են, մինչդեռ պետական ինստիտուտները շարունակում են գործել։ Նրա խոսքով՝ անվտանգության երաշխիքները պահանջում են ինստիտուցիոնալ աջակցություն, այլ ոչ միայն գործադիր իշխանության մակարդակով համաձայնություն։
Նմանատիպ հոդվածներ
Անցյալի վերքերը շարունակում են մնալ բաց, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին․ Միրզոյան
Թեև հակամարտության ցավալի մարդասիրական հետևանքները դեռևս ենթակա են լուծման, իսկ հեռավոր և ոչ վաղ անցյալի վերքերը շարունա...
Դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը․ փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստ...
Նոր նախագիծ՝ որոշ ուսանողներ զինծառայությունից ազատվելու հնարավորություն կստանան
Աշխարհի լավագույն 50 համալսարաններ ընդունված և զինծառայությունից տարկետում ստացած քաղաքացիները ուսումն ավարտելուց հետո,...
Սա ձեռքբերում է, որը պատմական է, և ՀՀ քաղաքացիները պետք է տեր կանգնեն․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանում լուծված է համարվում մի պատմական խնդիր, որի մասին խոսվել է դեռ 2018 թվականին։ Խոսքը վերաբերում է այն...