Չեն կարող մեզ շանտաժի ենթարկել․ Հունգարիայի ԱԳ նախարար
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից «Դրուժբա» նավթատարով ռուսական նավթի տարանցման դադարեցումը Բուդապեշտում դիտարկվում է որպես ինքնիշխանությանը հասցված հարված։ Նա այդ մասին խոսել է հունգարացի լրագրողների հետ զրույցում, իսկ հայտարարությունը հեռարձակվել է M1 հեռուստաալիքով։
«Այսօրվա նիստում ես հստակեցրել եմ, որ մենք չենք աջակցում հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթին և չենք թույլատրում այն։ Եվ ես հստակեցրել եմ, որ մենք չենք համաձայնի Ուկրաինային տալ 90 միլիարդ եվրոյի ռազմական վարկ։ Քանի որ ուկրաինացիները չեն կարող մեզ շանտաժի ենթարկել, նրանք չեն կարող վտանգել Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը՝ համաձայնության գալով Բրյուսելի և հունգարական ընդդիմության հետ։ Ոչ, հստակ ոչ, հենց դա էլ ես ասացի», - հունգարացի լրագրողների հետ զրույցում նշել է Սիյարտոն։
Նրա խոսքով՝ երկրի էներգամատակարարման անվտանգությանը սպառնացող ցանկացած քայլ կարող է դասվել ինքնիշխանության դեմ ուղղված գործողությունների շարքին։ Սիյարտոն ընդգծել է, որ նավթի մատակարարումների խափանումը լուրջ հետևանքներ կարող է ունենալ Հունգարիայի համար։
Նմանատիպ հոդվածներ
Անցյալի վերքերը շարունակում են մնալ բաց, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին․ Միրզոյան
Թեև հակամարտության ցավալի մարդասիրական հետևանքները դեռևս ենթակա են լուծման, իսկ հեռավոր և ոչ վաղ անցյալի վերքերը շարունա...
Դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը․ փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստ...
Նոր նախագիծ՝ որոշ ուսանողներ զինծառայությունից ազատվելու հնարավորություն կստանան
Աշխարհի լավագույն 50 համալսարաններ ընդունված և զինծառայությունից տարկետում ստացած քաղաքացիները ուսումն ավարտելուց հետո,...
Սա ձեռքբերում է, որը պատմական է, և ՀՀ քաղաքացիները պետք է տեր կանգնեն․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանում լուծված է համարվում մի պատմական խնդիր, որի մասին խոսվել է դեռ 2018 թվականին։ Խոսքը վերաբերում է այն...