Աշխարհը ներքաշվում է խելահեղ միջուկային սպառազինությունների մրցավազքի մեջ․ Լուկաշենկո
Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների, այդ թվում՝ միջուկային զինատեսակների նոր մրցավազքի մեջ, և անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ նոր համաշխարհային բախում թույլ չտալու համար։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Բելտա» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարությունը հնչել է Մինսկում՝ Անկախության պալատում կայացած պետական պարգևների և ուժային կառույցների բարձրաստիճան սպաներին գեներալական ուսադիրներ հանձնելու հանդիսավոր արարողության ընթացքում։
Իր ելույթում Լուկաշենկոն հիշեցրել է, որ այս տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 85-րդ տարելիցը՝ նշելով, որ այն ժամանակ երկիրը բախվեց ծանր փորձության, որը ԽՍՀՄ ժողովուրդները հաղթահարեցին մեծ կորուստների գնով։
Բելառուսի նախագահը շեշտել է, որ պատմության դասերը պետք է հաշվի առնել ներկայիս միջազգային իրավիճակում։
Նմանատիպ հոդվածներ
Անցյալի վերքերը շարունակում են մնալ բաց, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին․ Միրզոյան
Թեև հակամարտության ցավալի մարդասիրական հետևանքները դեռևս ենթակա են լուծման, իսկ հեռավոր և ոչ վաղ անցյալի վերքերը շարունա...
Դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը․ փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստ...
Նոր նախագիծ՝ որոշ ուսանողներ զինծառայությունից ազատվելու հնարավորություն կստանան
Աշխարհի լավագույն 50 համալսարաններ ընդունված և զինծառայությունից տարկետում ստացած քաղաքացիները ուսումն ավարտելուց հետո,...
Սա ձեռքբերում է, որը պատմական է, և ՀՀ քաղաքացիները պետք է տեր կանգնեն․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանում լուծված է համարվում մի պատմական խնդիր, որի մասին խոսվել է դեռ 2018 թվականին։ Խոսքը վերաբերում է այն...