Աջափնյակի կրակոցների գործով 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Աջափնյակ վարչական շրջանում փետրվարի 18-ին տեղի ունեցած կրակոցների դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
Auroranews.am-ը ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացավ․
«Քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (սպանություն՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով և մի խումբ անձանց կողմից), 7 դրվագ՝ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով(սպանության փորձ՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով և մի խումբ անձանց կողմից), ինչպես նաև 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառություն)։ Անձի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում»,-ասացին դատախազությունից։
Հիշեցնենք՝ փետրվարի 18-ին Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցի 9 հասցեում հնչել են կրակոցներ։ Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց ուղղությամբ։Դեպքի վայրից 7 անձ տեղափոխվել էր հիվանդանոց, որոնցից մեկը մահացել էր, մյուսներից երեքի վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր, 3-ինը՝ ծանր։
Նմանատիպ հոդվածներ
Danone–ի մանկական կաթնախառնուրդները հետ են կանչվում․ թունավոր նյութ է հայտնաբերվել
Սննդամթերթի անվտանգության տեսչական մարմինը կուսումնասիրի «Danone» ընկերության մանկական կաթնախառնուրդները։ Auroranews.am-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավանեսյանը՝ Աջափնյակի կրակոցների հետևանքով հոսպիտալացված քաղաքացիների մասին
Բավականին ծանր է մեր պացիենտների վիճակը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ Աջափնյակում տեղի ունեցած կրակոցնե...
Փակ ավտոճանապարհներ կան․ տեղ-տեղ մերկասառույց․ ՃԴ
Փետրվարի 20-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհ...
53 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի դերասան Էրիկ Դեյնը
Ամերիկացի դերասան Էրիկ Դեյնը, որը հայտնի էր «Գրեյի անատոմիա» և «Էյֆորիա» հեռուստասերիալներում իր դերերով, մահացել է 53 տ...