53 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի դերասան Էրիկ Դեյնը
Ամերիկացի դերասան Էրիկ Դեյնը, որը հայտնի էր «Գրեյի անատոմիա» և «Էյֆորիա» հեռուստասերիալներում իր դերերով, մահացել է 53 տարեկան հասակում։ Այս մասին հայտնում է People ամսագիրը։
2025 թվականի ապրիլին հայտարարվել էր, որ դերասանի մոտ ախտորոշվել է ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ (ԱԼՍ)՝ կենտրոնական նյարդային համակարգի ծանր և անբուժելի հիվանդություն, որը հանգեցնում է կաթվածահարության և մկանային ատրոֆիայի։ Նրա մոտ հիվանդությունը հայտնաբերվել էր նույն թվականի ապրիլին, և այն հանկարծակի զարգանալով՝ արագորեն զրկել էր նրան շարժունակությունից։
Ամսագրում հրապարակված ընտանիքի հայտարարության համաձայն՝ Դեյնը մահացել է հինգշաբթի օրը՝ ամիոտրոֆիկ սկլերոզի դեմ պայքարից հետո։ Նա նշել էր, որ իր կյանքի վերջին օրերն անցկացրել է ընկերների, կնոջ և երկու դուստրերի՝ Բիլլիի և Ջորջիայի կողքին:
Դերասանը վերջին անգամ հանրության առաջ հայտնվել էր 2025 թվականի հոկտեմբերին՝ օդանավակայանում։ Նա տեղաշարժվում էր անվասայլակով։ Լրագրողի հարցին, թե ինչ ուղերձ կցանկանար փոխանցել իր երկրպագուներին, Դեյնը կոչ էր արել չկորցնել հավատը։ Ըստ ներքին աղբյուրի՝ նա չէր ցանկանում, որ որևէ մեկը անհանգստանա իր համար և ցանկանում էր, որ իր մտերիմները լինեն իր կողքին և հնարավորինս երջանիկ։
Նմանատիպ հոդվածներ
Danone–ի մանկական կաթնախառնուրդները հետ են կանչվում․ թունավոր նյութ է հայտնաբերվել
Սննդամթերթի անվտանգության տեսչական մարմինը կուսումնասիրի «Danone» ընկերության մանկական կաթնախառնուրդները։ Auroranews.am-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավանեսյանը՝ Աջափնյակի կրակոցների հետևանքով հոսպիտալացված քաղաքացիների մասին
Բավականին ծանր է մեր պացիենտների վիճակը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ Աջափնյակում տեղի ունեցած կրակոցնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառայություն իրականացնող պարեկը վրաերթի է ենթարկվել․ ՆԳՆ
Վրաերթի է ենթարկվել Կոմիտասի պողոտա-Փափազյան խաչմերուկում ծառայություն իրականացնող պարեկը։ Auroranews.am-ը կապ հաստատեց...
Դոլարն ու ռուբլին կտրուկ թանկացավ․ փոխարժեքը՝ փետրվարի 19-ին
Տարադրամի փոխարժեքներն ըստ rate.am-ի․ ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 374,20 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 379,...