ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ
Քիչ առաջ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել։ Ականատեսներից մեկը նկարահանել է միջադեպի բացառիկ կադրերը, հայտնում է Araratnews-ը։ Տեսանյութում լսվում են կրակոցի ձայները, ապա երևում է՝ ինչպես են վիրավորներին տեղափոխում դեպքի վայրից։
Shamshyan.com-ի տվյալներով, ժամը 16:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։ Նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, դանակ, Լեքսուս մակնիշի մեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր։
Auroranews.am-ը կապ հաստատեց Ներքին գործերի նախարարության հետ, մեզ հայտնեցին․
«ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևան-Սևան ավտոճանապարհին արտակարգ իրավիճակ է ստեղծվել
Երեւան-Սևան ճանապարհին արտակարգ իրավիճակ է ստեղծվել։ NEWS.am–ը հաղորդում է, որ բեռնատարը փակել է ճանապարհը, ինչի հետևանք...
1 զոհ, ծայրահեղ ծանր վիրավորներ․ նոր մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած կրակոցներից
Այսօր Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Այս մասին...
Պայթյուն՝ բենզալցակայանում․ այրվում է պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա․ ՆԳՆ
Փետրվարի 16-ին ժամը 15։26-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեց...
Խոշոր պայթյուն՝ Մոսկվայում․ կան զոհեր
Մոսկվայի Սավյոլովսկի երկաթուղային կայարանի մոտ կեսգիշերին գրանցված պայթյունի հետևանքով մահացել են ոստիկանության մեկ ծառա...