Մարզերում կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասները կփոխհատուցվեն
Փետրվարի 19–ի նիստում կառավարությունը ընդունել է որոշում՝ մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման գումարների ամբողջական տրամադրման անհրաժեշտությամբ պայմանավորված։
2024 և 2025 թթ. Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասը կազմել է 2,717,357,895 դրամ։
2025 թ. ընթացքում Կառավարությունը փոխհատուցել է 1,714,662,611 դրամ, ինչի արդյունքում Արմավիրի մարզի Մեծամոր (2024թ․-ին կրած վնասի մասով), Արմավիր և Բաղրամյան (2025թ․-ին կրած վնասի մասով), Արագածոտնի մարզի Աշտարակ և Լոռու մարզի Գյուլագարակ համայնքները կարկտահարության հետևանքով կրած վնասների համար փոխհատուցվել են մասնակի։
Փաստացի վնասի և փոխհատուցված գումարների տարբերությունը վճարելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել 2026 թ. պետբյուջեում կատարել վերաբաշխում։ Առկա ֆինանսական պարտավորությունները ամբողջապես մարելու նպատակով կպահանջվի 1,002,695,284.4 դրամ։
Նմանատիպ հոդվածներ
Մեկ ամսում Կիևը լքել է 600 հազար բնակիչ․Կլիչկո
Ուկրաինայի մի շարք տարածաշրջաններում բնակչությունը բախվում է ջրամատակարարման, ջեռուցման և էլեկտրաէներգիայի լուրջ խնդիրնե...
Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկում երթևեկությունը ժամանակավորապես արգելված է
Փարավանի լեռնանցքում (Հայաստանի սահման տանող ճանապարհ) բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Այս մասի...
Նոր կարգավորումներ են սահմանվել էլեկտրոնային դրամապանակներ ունեցողների համար
Իդրամ վճարային համակարգն իր բաժանորդներին տեղեկացրել է, որ մարտի 2-ից էլեկտրոնային դրամապանակներում առկա դրամական միջոցն...
Խոշորամասշտաբ խուզարկություններ՝ Երևանում
Խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում Երևանում։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։ ՆԳՆ Քրեական ոստիկանությա...