Եվրամիության նոր պահանջները՝ Ռուսաստանին
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը անդամ պետություններին ներկայացրել է փաստաթուղթ, որը ներառում է Ռուսաստանի նկատմամբ պահանջների փաթեթ՝ Ուկրաինայի շուրջ ընթացող դիվանագիտական գործընթացի շրջանակում։ Բանակցություններում միջնորդական դեր է ստանձնել Միացյալ Նահանգները։ Այս մասին հաղորդում են լրատվամիջոցները։
Փաստաթղթում նշվում է, որ եթե Ուկրաինան նվազեցնի կամ վերադասավորի իր զինված ուժերը, ապա Ռուսաստանը պետք է իրականացնի համարժեք քայլեր՝ առանց օկուպացված տարածքների իրավական ճանաչման։ Նշվում է նաև, որ այդ տարածքները ենթակա են ապառազմականացման։ Առանձին կետով ընդգծվում է եվրոպական անվտանգության ապահովումը՝ դադարեցնելով ապատեղեկատվությունը, կիբերհարձակումները, դիվերսիոն գործողությունները, օդային տարածքի խախտումները և ընտրական գործընթացներին միջամտությունը։
ԵՄ պահանջների թվում են նաև ռուսական զորքերի և միջուկային զենքի տեղակայման արգելքը Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում և Հայաստանում, ինչպես նաև զորքերի դուրսբերումը Աբխազիայից, Հարավային Օսիայից և Մերձդնեստրից։ Փաստաթուղթը նախատեսում է միջազգային իրավունքի պահպանում՝ առանց ռազմական հանցագործությունների համար համաներման, միջազգային քննիչների մուտքի ապահովմամբ և միջազգային պարտավորությունների գերակայությամբ։
Բացի այդ, առաջարկվում է փոխհատուցումների տրամադրում Ուկրաինային և եվրոպական պետություններին ու ընկերություններին՝ ներառյալ շրջակա միջավայրին հասցված վնասի համար։ Ներքին պահանջների շրջանակում խոսվում է ազատ ընտրությունների անցկացման, քաղբանտարկյալների ազատ արձակման, արտաքսված քաղաքացիների վերադարձի, լրատվամիջոցների ազատության և ռեպրեսիվ օրենքների վերացման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Պապոյանը հայտարարություն ունի՝ օնլայն աշխատող տաքսու վարորդների վերաբերյալ
Կենտրոնական բանկի, Բանկերի միության և Յանդեքս ընկերության հետ նախաձեռնել եմ քննարկում հարկեր վճարող ու թափանցիկ աշխատող...
Սահմանվել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը
Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ սահմանել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը և հաստատել երրորդ և յ...
Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի մասին․ մեծ գործ էր․ նրանք ընկերներ են դարձել
Վաշինգտոնում տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդի առաջին նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապ...
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահն ազատվեց տնային կալանքից․ փաստաբան
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանն ազատվեց տնային կալանքից։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Մարինե Ֆար...