Սա աղետալի կլինի ամերիկյան ժողովրդի համար․ Վենս
Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարածման կանխումը դիտարկում է որպես առաջնահերթ ուղղություն, քանի որ Թեհրանի կողմից միջուկային ռումբի ձեռքբերումը կարող է տարածաշրջանում առաջացնել անվերահսկելի սպառազինությունների մրցավազք։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։
«Միացյալ Նահանգներն ունի որոշակի կարմիր գծեր։ Մեր հիմնական շահագրգռվածությունն այստեղ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելն է։ Մենք չենք ուզում, որ միջուկային զենքը տարածվի։
Եթե Իրանը միջուկային զենք ձեռք բերի, ապա կլինեն բազմաթիվ կողմեր՝ որոշները բարեկամական, իսկ որոշները՝ ոչ այնքան բարեկամական, որոնք կցանկանան միջուկային զենք ձեռք բերել։ Սա աղետալի կլինի ամերիկյան ժողովրդի համար», - նշել է Վենսը։
Նմանատիպ հոդվածներ
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահն ազատվեց տնային կալանքից․ փաստաբան
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանն ազատվեց տնային կալանքից։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Մարինե Ֆար...
ԱՆ-ն՝ բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ պոլիկլինիկական օղակի բուժաշխատողները աշխատավարձը ստանում են երկու մա...
Շատ վատ օրեր կսպասվեն Իրանին․ Թեհրանը միջուկային զենք չպետք է ունենա․ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանին հարցը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն այլընտր...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ․ Նազելի Բաղդասարյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին գրել է վարչապետի խոսնակ Ն...