Լեհաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին». Տուսկ
Լեհաստանը չի նախատեսում մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին»։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Նրա խոսքով՝ եթե լեհ ներկայացուցիչ այցելի Վաշինգտոն, ապա միայն դիտորդի կարգավիճակով։ Տուսկը ընդգծել է, որ Լեհաստանը չի պատրաստվում իր զինծառայողներին ուղարկել Գազայի հատված։
«Մենք ունենք սեփական անվտանգության խնդիրներ, և բոլորին հայտնի է, թե ինչ ուղղությամբ է կենտրոնացած լեհական բանակը»,- նշել է վարչապետը։
Տուսկը նաև հայտարարել է, որ Վարշավան շահագրգռված չէ Գազայում զարգացման նախագծերի համատեղ ֆինանսավորմամբ։ Նրա խոսքով՝ պետական միջոցները պետք է ուղղվեն լեհական քաղաքներում ներդրումներին։
Վարչապետի հայտարարությունը հնչել է տարածաշրջանային անվտանգության և միջազգային նախաձեռնությունների շուրջ քննարկումների ֆոնին։
Նմանատիպ հոդվածներ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է: Այս մասին հայտարարվեց կուսակցության պաշտոնական...
Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։ Պեսկովը...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...
Երկարատև հակամարտությունը ավարտված է․ Վենսի հայտարարությունը՝ Ադրբեջանում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ...