Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի. մանրամասներ
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից: Խնձորեսկի հնավայրն այցելուներին առավել բարեկարգ ու հասանելի դարձնելու աշխատանքներն ակտիվորեն մեկնարկել են դեռ նախորդ տարի։
Իրականացվել են մաքրման, բարեկարգման, զբոսաշրջային արահետների ստեղծման և հարդարման աշխատանքներ։
Հին ու Նոր Խնձորեսկն իրար կապող դժվարանցանելի հատվածներում քարե և փայտե աստիճաններ են կառուցվել, արահետները գծանշվել են ու կահավորվել ուղղորդող և տեղեկատվական ցուցանակներով։
Տեղեկատվական մոդուլային կենտրոնի տեղադրման նպատակով հողային աշխատանքներ են մեկնարկել։ Ինֆո կենտրոնն ապահովելու է համալիր ծառայությունների մատուցում (զբոսավարի, պահպանության, անվտանգության, և այլն)։
Նախատեսված բարեկարգման ու հարդարման աշխատանքների ավարտից հետո՝ հունիսի 1-ից, «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի։
Նշվում է նաև, որ տոմսերի վաճառքից գոյացած գումարը կուղղվի հնավայրի պահպանմանն ու զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Երևանում փետրվարի 1-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 2-4-ին սպասվում են տեղումներ՝ ձյան և ձ...
Հայաստանի կանայք քո համար ինքնահաստատվելու առարկա չեն․ Վահագն Ալեքսանյան
Սա Հայաստանն է, էստեղ կանայք՝ մայրերը, քույրերը, դուստրերը կամ ուղղակի պարզապես կանայք մեր հարգանքի ու հիացմունքի առարկա...
Փրկարարները քարերը հեռացրել են Երևան-Մեղրի ճանապարհից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է
Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։ Այդ մասին հայտնու...
Անթալիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ զոհվել է, 26-ը՝ վիրավորվել
Անթալիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ զոհվել է, 26-ը՝ վիրավորվել։ «Նախնական տվյալներով՝ նրանք տեղացի քաղաքացիներ...