Ռաֆահի անցակետը բացվել է որոշ սահմանափակումներով
Գազայի հատված-Եգիպտոս սահմանին գտնվող Ռաֆահի անցակետը պաշտոնապես վերսկսել է իր գործունեությունը գրեթե մեկ տարի փակ մնալուց հետո։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
Փետրվարի 1-ին անցակետում, որտեղ տեղակայված է Պաղեստինի ներկայացուցիչների և Եվրամիության դիտորդների խումբ, անցկացվել է համակարգերի ստուգման և փորձարկման օր։
Անցակետը բաց է միայն Գազայի պաղեստինցի հետիոտների, այլ ոչ թե օգնություն մատակարարող բեռնատարների համար։
Դեռևս հստակ չէ, թե քանի պաղեստինցի է մինչ այժմ անցել սահմանային անցակետով, չնայած կանխատեսվում է, որ անցակետի բացման առաջին օրերին թիվը սահմանափակ կլինի։
Գազայի հատված մուտք գործել կամ անկլավից դուրս գալ ցանկացող բոլոր պաղեստինցիները պետք է ստանան Եգիպտոսի հաստատումը, և Եգիպտոսը պետք է անուններն ուղարկի Իսրայելի Շին Բեթ ներքին անվտանգության ծառայությանը՝ թույլտվություն ստանալու համար։
Իսրայելը հեռակա կարգով կհսկի Գազայի բնակիչների ելքը դեպի Եգիպտոս։ Կառավարման սենյակից իսրայելցի սպաները դեմքի ճանաչման ծրագրի միջոցով կստուգեն, որ Գազայից դուրս եկողների անունները ներառված լինեն հաստատված ցանկում, և կբացեն անցակետի դարպասը։
Սակայն Եգիպտոսից Գազա մուտք գործելը կներառի Իսրայելի կողմից անվտանգության ստուգում: Այդ պաղեստինցիները կժամանեն Իսրայելի պաշտպանության բանակի անցակետ՝ Ռաֆահի անցակետով անցնելուց հետո: Միայն դրանից հետո նրանց կթույլատրվի շարունակել ճանապարհը դեպի Գազայի՝ ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող տարածքներ:
Չնայած անցակետի վերաբացմանը, Իսրայելը դեռևս հրաժարվում է թույլատրել օտարերկրյա լրագրողների մուտքը Գազայի հատված:
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսի առողջապահության նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ երկրի 150 հիվանդանոցներ պատրաստ են ընդունել պաղեստինցի հիվանդների և վիրավորների, որոնք պետք է տարհանվեն Գազայից Ռաֆահի անցակետով։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը X-ում գրառման մեջ Ռաֆահի անցակետի բացումը դրական քայլ է որակել՝ հավելելով, որ հանձնաժողովի հատուկ առաքելությունն այնտեղ է՝ սահմանային անցակետերի գործողությունները վերահսկելու և պաղեստինցի սահմանապահներին աջակցելու համար։
Անցակետը փակվել էր 2025 թվականի մարտին՝ հունվարին կնքված հրադադարի խախտումից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Երբ և ինչպես կարելի է դառնալ առողջության համապարփակ ապահովագրության շահառու
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է, թե որ դեպքերում և ինչ կարգով կարող է փոխվել առողջության համապ...
Հայաստանում 100-ամյա քաղաքացիներին կտրամադրվի 1 մլն դրամ
Հայաստանի ամբողջ տարածքում բնակվող 71 քաղաքացիները, որոնց 100 տարին լրացել է կամ լրանա այս տարի, 2026 թվականին պետական մ...
ՄՌՏ-ի փոխհատուցման համար գործում են դեպքերի սահմանափակումներ. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության փաթեթում տարվա առավելագույն շեմ չկա, այսինքն՝ մեկ անձի վրա տարվա ընթացքում ծախսվող գումարի հ...
Կփոխվեն ոստիկանության ծառայողներին ներկայացվող քաշի և հասակի պահանջները. նախագիծ
Հանրային քննարկման է ներկայացվել նախագիծ, ըստ որի առաջարկվում է ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակին առ...