ՄՌՏ-ի փոխհատուցման համար գործում են դեպքերի սահմանափակումներ. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության փաթեթում տարվա առավելագույն շեմ չկա, այսինքն՝ մեկ անձի վրա տարվա ընթացքում ծախսվող գումարի համար առավելագույն սահմանափակում չի գործում։ Այս մասին Ազգային ժողովում Առողջության ապահովագրության համակարգի խնդիրների քննարկման ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ ընդհանուր քանակային ապահովագրության շրջանակում ծառայություններ ստանալու շեմ նույնպես չկա, սակայն առանձին ծառայությունների դեպքում գործում են դեպքերի սահմանափակումներ։ Որպես օրինակ նա նշել է, որ արտահիվանդանոցային կարգով ՄՌՏ հետազոտությունը տարվա ընթացքում փոխհատուցվում է երկու անգամ, և դրանից ավել դեպքերը ապահովագրական փաթեթից դուրս են մնում։ Նույն սահմանափակումը գործում է նաև նեղ մասնագետի խորհրդատվության համար։
Նախարարը հավելել է, որ կան ինչպես ծառայությունների որոշակի շեմեր, այնպես էլ փոխհատուցման սահմանված գներ, և այդ սահմաններից բարձր կոնկրետ ծառայության արժեքը չի փոխհատուցվում։
Նմանատիպ հոդվածներ
Երբ և ինչպես կարելի է դառնալ առողջության համապարփակ ապահովագրության շահառու
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է, թե որ դեպքերում և ինչ կարգով կարող է փոխվել առողջության համապ...
Ինչպես են Երևանում իրականացվել հունվարի 23-ի ձյան մաքրման աշխատանքները. Արեյանը մանրամասնել է
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մանրամասնել է հունվարի 23-ին մայրաքաղաքում իրականացված ինտենսիվ ձյան մաքրման ա...
ՆԳ նախարարը` 2025 թվականին կատարված սպանությունների մասին
Ներքին գործերի նախարարության 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում նախարար Արփինե Սարգսյանը հայտ...
Հայաստանում 100-ամյա քաղաքացիներին կտրամադրվի 1 մլն դրամ
Հայաստանի ամբողջ տարածքում բնակվող 71 քաղաքացիները, որոնց 100 տարին լրացել է կամ լրանա այս տարի, 2026 թվականին պետական մ...