Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Երևանում փետրվարի 1-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 2-4-ին սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 2-3-ին գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Փետրվարի 5-6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 3-6մ/վ, փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Փետրվարի 2-3-ին գիշերը և առավոտյան Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում ՝ 4-6 աստիճանով։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա
Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային շ...
Ուկրաինայում լայնածավալ էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունենում
Ուկրաինայում լայնածավալ էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունենում: Կիևում և Խարկովում գնացքների երթևեկությունը և շար...
Ինդոնեզիայում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի
Ինդոնեզիայում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է առնվազն 49 մարդ, իսկ 15-ը՝ անհետ կորած, հայտնել է Reuters-ը։ Սողան...
Եպիսկոպոսներ են հրավիրվել Քննչական կոմիտե․ Արա Զոհրաբյան
Այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին (մի քանիս...