Ինդոնեզիայում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի
Ինդոնեզիայում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է առնվազն 49 մարդ, իսկ 15-ը՝ անհետ կորած, հայտնել է Reuters-ը։
Սողանքը տեղի է ունեցել Ինդոնեզիայի Բանդունգ Բարատ շրջանի Պասիր Լանգու գյուղի մոտակայքում։ Աղետը առաջացել է ուժեղ անձրևներից։
Գործակալության տվյալներով՝ զոհվածների թվում են 23 զինվորներ, որոնք այդ պահին անցնում էին սահմանային պարեկային պատրաստություն։
Ինդոնեզիայում սողանքի մասին հաղորդվել է հունվարի 24-ին։ Ավելի վաղ Ինդոնեզիայի օդերևութաբանական գործակալությունը զգուշացրել էր տարածաշրջանում մեկ շաբաթ տևող ուժեղ անձրևների մասին։ Հորդառատ անձրևներից առաջացած սողանքը տեղի է ունեցել Ջակարտայից մոտավորապես 100 կիլոմետր հարավ-արևելք գտնվող բլրոտ տեղանքում գտնվող Պասիր Լանգու գյուղում։ Աղետը ոչնչացրել է ավելի քան 30 տուն։
Նմանատիպ հոդվածներ
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 20-26-ը։ Նշվում է,...
Սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով
Հանրապետության տարածքում հունվարի 31-ին և փետրվարի 1-4-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտա...
Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է․ մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 31-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մաս...
ԱՄՆ ԱՆ-ն հրապարակել է Էփշտեյնի գործով ֆայլերի վերջին փաթեթը․ փաստաթղթերում հիշատակվում են հայտնի անձինք և ավելի քան 1200 զոհ
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է Էփշտեյնի գործով ֆայլերի վերջին փաթեթը: Գլխավոր դատախազի գլխավոր տեղակալ...