Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա
Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Փետրվարի 1-3-ի գիշերը և առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։
Փետրվարի 1-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Հանրապետության տարածքում հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-ին սպավում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 1-3-ի գիշերը և առավոտյան Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Քամին` հարավ-արևմտյան` 3-6 մ/վ, հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում ՝ 6-8 աստիճանով։
Երևանում հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-4-ը սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 1-3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։
Նմանատիպ հոդվածներ
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 20-26-ը։ Նշվում է,...
Սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով
Հանրապետության տարածքում հունվարի 31-ին և փետրվարի 1-4-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտա...
Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է․ մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 31-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մաս...
ԱՄՆ ԱՆ-ն հրապարակել է Էփշտեյնի գործով ֆայլերի վերջին փաթեթը․ փաստաթղթերում հիշատակվում են հայտնի անձինք և ավելի քան 1200 զոհ
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է Էփշտեյնի գործով ֆայլերի վերջին փաթեթը: Գլխավոր դատախազի գլխավոր տեղակալ...