Հասարակություն

Եպիսկոպոսներ են հրավիրվել Քննչական կոմիտե․ Արա Զոհրաբյան

Եպիսկոպոսներ են հրավիրվել Քննչական կոմիտե․ Արա Զոհրաբյան
Այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին (մի քանիսն արդեն ստացել են), որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար…

Այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին (մի քանիսն արդեն ստացել են), որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։


«Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ:


Ակնհայտ է, որ սա հերթական միջամտությունն է Եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակն է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը:


Ցավում եմ, որ Քննչական կոմիտեի ղեկավարը շեղվել է իր առաքելությունից և այդ համակարգում գտնվող բազմաթիվ բարեխիղճ քննիչների վատ վիճակի մեջ է դնում»,- գրել է նա:

Նմանատիպ հոդվածներ

ԱՄՆ ԱՆ-ն հրապարակել է Էփշտեյնի գործով ֆայլերի վերջին փաթեթը․ փաստաթղթերում հիշատակվում են հայտնի անձինք և ավելի քան 1200 զոհ

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է Էփշտեյնի գործով ֆայլերի վերջին փաթեթը: Գլխավոր դատախազի գլխավոր տեղակալ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250