Մելանյա Թրամփի ֆիլմը լավագույն արդյունքներն է գրանցել վավերագրական կինոյում

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մասին ֆիլմը կինոթատրոններում ցուցադրվում է տասնամյակից ավելի վավերագրական ֆիլմի լավագույն բացմամբ և կարող է այս շաբաթավերջին վաստակել 8 միլիոն դոլար, ըստ The Hollywood Reporter-ի։


ԱՄՆ առաջին տիկնոջ մասին պատմող «Մելանիա» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել ուրբաթ՝ հունվարի 30-ին։


Հրապարակման համաձայն՝ ուրբաթ օրվա կեսօրին գրեթե բոլոր Հոլիվուդյան ստուդիաները կանխատեսում էին, որ «Մելանիան» կվաստակի 8-ից 9 միլիոն դոլար՝ հիմնվելով ցերեկային և երեկոյան կինովարձույթի եկամուտների վրա և ֆիլմերի դիստրիբյուտորների հետ խորհրդակցություններից հետո։


Հրապարակումը նշում է, որ ֆիլմը մեծ ժողովրդականություն է վայելում հարավային նահանգների պահպանողականների շրջանում, մասնավորապես՝ 55 տարեկանից բարձր կանանց շրջանում, որոնք կազմում են պրեմիերայի հանդիսատեսի 72%-ը։


Նախկինում Puck մեդիա ընկերությունը, հղում անելով ամերիկյան National Research Group (NRG) հետազոտական ​​ընկերությանտվյալներին, պնդում էր, որ 75 միլիոն դոլար ընդհանուր բյուջե ունեցող վավերագրական ֆիլմը կարող է վաստակել մոտ 5 միլիոն դոլար ԱՄՆ-ում և Կանադայում իր բացման շաբաթավերջին։

Քաղաքականություն