ՀՀ կառավարությունն աշխատանքներ է տանում՝ Գազայի երեխաների բուժումը կազմակերպելու նպատակով
ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը ելույթ է ունեցել «Իրավիճակը Միջին Արևելքում» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը։
ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ տեղակալն առանձնանշել է հայ խաղաղապահների ներդրումը Լիբանանում ժամանակավոր տեղակայված խաղաղապահ առաքելությունում (UNIFIL)։
Ժ. Անանյանը նաև նկատել է, որ ՀՀ կառավարությունն աշխատանքներ է տանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ Գազայից տասնյակ երեխաների բուժումը Հայաստանի բուժհաստատություններում կազմակերպելու նպատակով։
Ընդգծվել է, որ Հայաստանը ողջունում է Գազայի վերաբերյալ 2025 թ. նոյեմբերի 17-ին ընդունված ՄԱԿ ԱԽ 2803 բանաձևը և, որպես հիմնադիր անդամ, ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը՝ վերահաստատելով հետհակամարտային կայունացման, վերակառուցման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային հանձնառությունը՝ շեշտելով Խաղաղության խորհրդի շրջանակներում ակտիվորեն ներգրավվելու ՀՀ պատրաստակամությունը։
Իր խոսքում, Ժ. Անանյանը նաև առանձնանշել է Հայաստանի հետևողական սատարումը բարեկամ Սիրիայի միասնականությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ հավելելով, որ սիրիական առաջնորդությամբ իրականացվող հետհակամարտային վերականգնման և խաղաղաշինության գործընթացը կարևորագույն նշանակություն ունի երկրում տևական խաղաղություն ապահովելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը
Փետրվարի 1-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեն...
Փաշինյանը հավանություն չի տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը․ մամուլի քարտուղար
Մեդիա դաշտում և սոցիալական ցանցերում տարածվող այն պնդումները, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապր...
Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը վերջին տարիներին նվազել է․ Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Հայաստանում...
2-րդ նախագահը խոսում է եկեղեցուց, բարոյականությունից․ Լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին ասուլիսում արված հայտարարություն...