ՆԳ նախարարը` 2025 թվականին կատարված սպանությունների մասին
Ներքին գործերի նախարարության 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ տարվա ընթացքում առգրավվել է տարբեր տեսակի 768 կգ թմրամիջոց, ինչը 80 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Առգրավվել է նաև 2,5 տոննա ապօրինի որսած ձուկ, բացահայտվել են խոշորամասշտաբ ներդրումային խարդախություններով զբաղվող 4 խումբ։
Նախարարի խոսքով՝ առգրավված, հայտնաբերված և կամավոր հանձնված հրազենի քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 42,2 տոկոսով։ Հայտնաբերվել է պետությանը և համայնքներին պատճառված 25 մլրդ դրամի նյութական վնաս։ Ձերբակալված և կալանավորված անձանց վերաբերյալ ուղեկցման հայտերը կատարվել են մոտ 98 տոկոսով։
Քրեական ոստիկանության կողմից 2025 թվականին չի արձանագրվել չբացահայտված սպանության որևէ դեպք, ինչը Արփինե Սարգսյանը կարևորել է հանցավորության կանխարգելման համատեքստում։
Պարեկային ծառայության կողմից բացահայտված հանցագործությունների թիվը 2024 թվականին կազմել է 11 948, իսկ 2025 թվականին՝ 14 969։ Ոստիկանության կողմից վարորդական իրավունքից զրկման դեպքերի թիվը կազմել է 5435, մինչդեռ ճանապարհային ոստիկանության նախորդ երեք տարիների միջին տարեկան ցուցանիշը եղել է 764։
Նշվել է նաև, որ Պարեկային ծառայության ներդրումից ի վեր ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թվի նվազման միտում է արձանագրվում։ 2024 թվականին զոհերի թիվը 2023-ի համեմատ նվազել է 45-ով, իսկ 2025 թվականին՝ ևս 50-ով։
Վարչական իրավախախտումների մասով ևս գրանցվել է արդյունավետության բարձր ցուցանիշ։ 2025 թվականին Պարեկային ծառայությունը կազմել է շուրջ 1 մլն արձանագրություն, մինչդեռ Ճանապարհային ոստիկանության նախորդ երեք տարիների տարեկան միջին ցուցանիշը կազմել է մոտ 300 000։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես են Երևանում իրականացվել հունվարի 23-ի ձյան մաքրման աշխատանքները. Արեյանը մանրամասնել է
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մանրամասնել է հունվարի 23-ին մայրաքաղաքում իրականացված ինտենսիվ ձյան մաքրման ա...
Բքի պատճառով Սյունիքի 40 դիմորդ չի կարողացել ներկայանալ քննության. մանրամասներ
Այսօր Սյունիքի մարզում տիրող անբարենպաստ եղանակի և փակ ճանապարհների պատճառով 40 դիմորդ չի կարողացել հասնել քննական կենտր...
Մենք կրկին ունենք աշխատատեղերի թվի ռեկորդ. Արսեն Թորոսյան
Որոշ քաղաքական ուժեր, որոնք իրենց նոր են համարում, թեև ամբողջովին հին են, խոստանում են 300.000 աշխատատեղ ստեղծել։ Մենք ա...
ՄՌՏ-ի փոխհատուցման համար գործում են դեպքերի սահմանափակումներ. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության փաթեթում տարվա առավելագույն շեմ չկա, այսինքն՝ մեկ անձի վրա տարվա ընթացքում ծախսվող գումարի հ...