Բքի պատճառով Սյունիքի 40 դիմորդ չի կարողացել ներկայանալ քննության. մանրամասներ
Այսօր Սյունիքի մարզում տիրող անբարենպաստ եղանակի և փակ ճանապարհների պատճառով 40 դիմորդ չի կարողացել հասնել քննական կենտրոն՝ մասնակցելու Հայոց լեզվի միասնական քննությանը։
Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը NEWS.am-ին հայտնել է, որ մարզի 158 դիմորդից այս պահին Գորիսում քննություն է հանձնում միայն 118-ը։ Մնացած 40 դիմորդները Սիսիանի տարածաշրջանից են, ովքեր բքի պատճառով չեն կարողացել տեղ հասնել։
«Հայոց լեզվի միասնական քննությունը մեկնարկել է ժամը 11։30–ին և կտևի 3 ժամ։ Քննության ավարտից հետո ԳԹԿ–ն կքննարկի բացականերին լրացուցիչ հնարավորություն տալու տարբերակը»,– նշել է խոսնակը։
Նա ընդգծել է, որ որոշումը միանշանակ բխելու է դիմորդների շահերից, քանի որ բացակայությունը պայմանավորված է եղել նրանց կամքից անկախ հանգամանքներով։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես են Երևանում իրականացվել հունվարի 23-ի ձյան մաքրման աշխատանքները. Արեյանը մանրամասնել է
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մանրամասնել է հունվարի 23-ին մայրաքաղաքում իրականացված ինտենսիվ ձյան մաքրման ա...
ՆԳ նախարարը` 2025 թվականին կատարված սպանությունների մասին
Ներքին գործերի նախարարության 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում նախարար Արփինե Սարգսյանը հայտ...
Մենք կրկին ունենք աշխատատեղերի թվի ռեկորդ. Արսեն Թորոսյան
Որոշ քաղաքական ուժեր, որոնք իրենց նոր են համարում, թեև ամբողջովին հին են, խոստանում են 300.000 աշխատատեղ ստեղծել։ Մենք ա...
Փոփոխություններ անշարժ գույքի շուկայում
Հայաստանում անշարժ գույքի վաճառքի և վարձակալության գործընթացներում սպասվում են արմատական փոփոխություններ։ ՀՀ կադաստրի կո...