ԵՄ-ն կնվազեցնի մի շարք ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերը
Եվրոպական Միության խորհուրդը որոշել է կրճատել կամ ամբողջությամբ վերացնել մի շարք ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերը: Դրանց թվում են կաթնամթերքը, թարմ մրգերն ու բանջարեղենը, ինչպես նաև միսը և մսամթերքը: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի որոշման մեջ։
«Այսօրվա որոշումը վերահաստատում է ԵՄ-ի կողմից Ուկրաինային ցուցաբերվող շարունակական և համապարփակ աջակցությունը Ռուսաստանի կողմից չհրահրված և անհիմն ռազմական ագրեսիայի սկսվելուց ի վեր: Մենք օգնում ենք Ուկրաինային ռազմական և ֆինանսական առումով, բայց մենք պետք է նաև աջակցենք նրան առևտրի ազատականացման միջոցով», - ասել է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը։
Ուկրաինական ապրանքների մուտքը ԵՄ շուկա կախված կլինի արտադրական ստանդարտների աստիճանական համապատասխանեցումից ԵՄ ստանդարտներին՝ կենդանիների բարեկեցության, թունաքիմիկատների օգտագործման և անասնաբուժական դեղամիջոցների օգտագործման ոլորտներում։
Փաստաթուղթը նաև նախատեսում է պաշտպանության մեխանիզմ, որը կարող է ակտիվացվել կողմերից յուրաքանչյուրի կողմից շուկայի խափանումների դեպքում: Առավել զգայուն ապրանքների համար՝ ինչպիսիք են շաքարը, թռչնամիս, ձուն, ցորենը, եգիպտացորենը և մեղրը, ազատականացումը մնում է սահմանափակ և կներդրվի աստիճանաբար։ Մաքսատուրքերի լրիվ վերացումը հնարավոր է նախ ավելի քիչ զգայուն կատեգորիաների համար, այդ թվում՝ կաթի և կաթնամթերքի։
Նմանատիպ հոդվածներ
Հունգարիային չի կարելի վախեցնել․ Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտը չի զիջի ճնշմանը կամ սպառնալիքներին։«Հունգարիային չես կարո...
Թրամփը Անքորիջում է Ռուսաստան այցելելու հրավեր ստացել․ Ռյաբկով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Անքորիջում Ռուսաստան այցելելու հրավեր է ստացել, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգ...
Իմ դիրքորոշումը տարածքների վերաբերյալ մնում է անփոփոխ․ Զելենսկի
Անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը 100%-ով պատրաստ է. մենք սպասում ենք ԱՄՆ-ից ազդանշանի ստորագրման ամսաթվի...
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը դանդաղ է ընթանում․ Ռյաբկով
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները սահմանափակ առաջընթաց են գրանցել իրենց հարաբերություններում, հայտարարել է Ռուսաստանի փոխա...