ԱՄՆ-ն դեռևս չի կատարել իր խոստումը՝ ազատ արձակելու «Մարիներ» նավի երկու ռուս նավաստիներին
ԱՄՆ-ն դեռևս չի կատարել իր խոստումը՝ ազատ արձակելու «Մարիներ» նավթատար նավի երկու ռուս նավաստիներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Մենք դեռևս պարզություն չունենք այն մասին, թե երբ է ամերիկյան կողմը վերջապես կատարելու իր խոստումը՝ ամենաբարձր մակարդակով՝ ամերիկացիների կողմից ձերբակալված «Մարիներ» լցանավի անձնակազմից ռուս քաղաքացիներին ազատ արձակելու վերաբերյալ», - նշել է նա։
Նշենք, որ հունվարի 9-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ի պատասխան Ռուսաստանի խնդրանքի, որոշել է ազատ արձակել «Մարիներ» լցանավի անձնակազմից երկու ռուս նավաստիներին։
Նմանատիպ հոդվածներ
Իտալիայի վարչապետը Թրամփի դեմ պայքարը վատ գաղափար է անվանել
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին իր ԵՄ գործընկերներին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պայքարը վատ գաղափար է, քա...
ԵՄ-ն Ուկրաինա կուղարկի 447 գեներատոր․ մեկ միլիոն ուկրաինացի մնացել է առանց ջեռուցման՝ մինչև -20°C ջերմաստիճանում
ԵՄ-ն Ուկրաինա կուղարկի 447 գեներատոր՝ 3.7 միլիոն եվրո արժողությամբ: Այս արտակարգ գեներատորները նախատեսված են հիվանդանոցն...
Դեռ վաղ է խոսել բանակցությունների բովանդակության մասին․ Զելենսկի
Աբու Դաբիում եռակողմ բանակցություններում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները քննարկում են հակամարտության ավ...
Խաղաղության հասնելը մեր համար մեկ նպատակն է․ երկրին նոր ղեկավար է պետք, նոր ազգանուն, նոր ձեռագիր․ Նարեկ Կարապետյան
«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը նշել է, որ երկրին նոր ղեկավար է պետք, նոր ազգանուն, նոր ձեռա...