Խաղաղության հասնելը մեր համար մեկ նպատակն է․ երկրին նոր ղեկավար է պետք, նոր ազգանուն, նոր ձեռագիր․ Նարեկ Կարապետյան
«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը նշել է, որ երկրին նոր ղեկավար է պետք, նոր ազգանուն, նոր ձեռագիր։ Այս մասին նա հայտարարել է Հանրային հեռուստաընկերության եթերում։
«Մեր երկրի այս պահի հիմնական խնդիրը տնտեսությունն է։ Մեզ պետք է տնտեսական գիտելիքներով ղեկավար։ 2018 թվականին երկրի իշխանության եկան ոչ ռազմական գործիչներ, իսկ այսօր մենք տեսնում ենք, որ մեր երկրին պետք են տնտեսագետ ղեկավարներ, որովհետև մեր երկրի հիմնական խնդիրը տնտեսությունն է»,- նշել է նա։
Անդրադառնալով նաև խաղաղությանը Նարեկ Կարապետյանը նշել է, որ պետք է աշխատեն, որ խաղաղության պայմանագիրը չլինի թղթի կտոր, այլ լինի երաշխավորված ուժերի կողմից։
«Խաղաղության հասնելը մեր համար մեկ նպատակն է, մեզ պետք է ուժեղ ղեկավար։ Առանց նրա չենք ունենա երաշխավոր»,- ասել է Նարեկ Կարապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
Յուրաքանչյուրը կստանա այն, ինչին արժանի է․ Օրբանի պատասխանը Զելենսկու քննադատությանը
Յուրաքանչյուրը կստանա այն, ինչին արժանի է։ Այսպես է պատասխանել Վիկտոր Օրբանը՝ Զելենսկու քննադատությանը։ Նշենք, որ Դավոսո...
Պուտինի և Ուիթքոֆի բանակցությունները Կրեմլում տևել են ավելի քան 3,5 ժամ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Յուրի Ուշակովը և Կիրիլ Դմիտրիևը փակ դռների հետևում հանդիպել են ԱՄՆ նախագահի հատուկ...
Որոշ երկրներ ավելի շատ են նվիրաբերել Խաղաղության խորհրդին միանալու համար․ Թրամփ
Թրամփը «շատ հետաքրքիր» է անվանել Պուտինի առաջարկը՝ օգտագործել սառեցված ռուսական ակտիվները՝ Խաղաղության խորհրդին նպաստելո...
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունները
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները սկսել են բանակցություններ Աբու Դաբիում։ Այս մասին հայտարարել է ԱՄԷ-ի ար...