Ուժ չեմ կիրառի, բայց խնդրանք ունեմ՝ տվեք մեզ Գրենլանդիան․ Թրամփ
Միացյալ Նահանգները մոլորակի տնտեսական շարժիչն է։ Երբ մենք բարգավաճում ենք, բարգավաճում է ամբողջ աշխարհը։ Ես ուզում եմ, որ Եվրոպան բարգավաճի։ Մեզ անհրաժեշտ են ուժեղ դաշնակիցներ։ Միացյալ Նահանգներից բացի ոչ մի երկիր չի կարող պահպանել Գրենլանդիայի անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Միայն Միացյալ Նահանգները կարող է պաշտպանել Գրենլանդիան։ Ես ուզում եմ անհապաղ բանակցություններ սկսել այն գնելու համար։ Տարածք գնելու մեջ ոչ մի վատ բան չկա. շատերն են դա արել նախկինում։ Հավանաբար ամենակարևոր հայտարարությունը. ես ուժ չեմ կիրառի։
Մենք տարիներ շարունակ վճարել ենք ՆԱՏՕ-ի համար, պաշտպանել ենք Եվրոպան ԽՍՀՄ-ից, Ռուսաստանից։ Միակ բանը, որ ես հիմա խնդրում եմ, Գրենլանդիան է։ Տվեք մեզ սեփականության իրավունք։ Այն չի կարող պաշտպանվել վարձակալության պայմանագրով։ Դա փոքր խնդրանք է՝ հաշվի առնելով, թե ինչ ենք մենք տվել Եվրոպային տասնամյակներ շարունակ։ Դուք կարող եք ասել «այո», և մենք շնորհակալ կլինենք։ Դուք կարող եք ասել «ոչ», և մենք կհիշենք դա»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող ենք Ռուսաստանը և ես միասին լինել որևէ խորհրդում․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է Դավոս մեկնելուց: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, նա պետք է հանդի...
Սահմանների բացումը կլինի հարաբերությունների զարգացման հաջորդ տրամաբանական քայլը․ ՀՀ նախագահ
Դավոսի տնտեսական գագաթնաժողովում «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային քննարկման ժամանակ ՀՀ նախա...
Հայկական կողմից ստացել ենք Հայաստանից Ռուսաստան տարանցիկ փոխադրում ապահովելու խնդրանք․ Ալիև
Մենք հայկական կողմից ստացել ենք Հայաստանից Ռուսաստան տարանցիկ փոխադրում ապահովելու խնդրանք։ Իլհամ Ալիևն այս հայտարարությ...
Սերբիան, Հայաստանը և Ադրբեջանը պետք է միավորվեն համագործակցության համար․ Վուչիչ
Կովկասի երկրները դարձել են Եվրոպայի և Ասիայի միջև հիմնական միջնորդներ և կապող օղակ։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ա...