Պարեկները հայտնաբերել են վթարային իրավիճակ ստեղծող վարորդներին
Օրերս համացանցում տեսանյութեր էին շրջանառվում, որոնցում վարորդները մեքենան վարում են անկանոն՝ ոչ միայն կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, այլև վտանգելով իրենց և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Մասնավորապես, Վայոց ձորի պարեկները հայտնաբերել են Զառիթափ-Նոր Ազնաբերդ գյուղերը կապող ճանապարհին անկանոն երթևեկող և վթարային իրավիճակ ստեղծող վարորդին։
«Վազ-2114»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Մի վարորդ էլ մեքենան անկանոն վարել էր Իջևան քաղաքում։ Տավուշի մարզի պարեկները հայտնաբերել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Մերսեդեսը»։
Ի դեպ, մի քանի օրինազանց վարորդի էլ պարեկային ծառայողները հայտնաբերել են օպերատիվ ճանապարհով։
Երևանի պարեկները հայտնաբերել են մայրաքաղաքի Ռուբինյանց և Չարենցի փողոցներում հանդիպակաց գոտիով երթևեկող «Մերսեդեսն» ու «Վազ-2107»-ը։ Կարգազանց մի վարորդ էլ «ԲՄՎ»-ն վարում էր Սևանա լճի սառած մակերեսին, այդ կերպ վտանգելով իր իսկ կյանքն ու առողջությունը։ Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Հարգելի վարորդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խոստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
Նմանատիպ հոդվածներ
Չեռնոբիլի ատոմակայանը ամբողջությամբ անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից
Չեռնոբիլի ատոմակայանը (ՉԱԷԿ) ամբողջությամբ անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից։ Այս մասին հայտարարել է Ատոմային էնե...
Կենտրոնական բանկը շրջանառությունից կհանի երկրորդ սերնդի թղթադրամները
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
Ստիպված ենք դադարեցնել գրանցումները․ հոգեբանորեն գոնե ես պատրաստ չէի․ Փաշինյան
Ստիպված ենք դադարեցնել գրանցումները, որովհետև այս պահին գրանցումների թիվը մեր ակնկալածից 7 անգամ ավելի է, և մենք ի սզբան...
Հերթական խարդախությունն է տարածվում. Արսեն Թորոսյան
ՀՀ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել, որ սոցհարթակներում, հատկապես Տիկտո...