Օրբանն ընդունել է Թրամփի՝ Խաղաղության խորհրդին միանալու հրավերը
Օրբանն ընդունել է Թրամփի՝ Խաղաղության խորհրդին միանալու հրավերը։ Այս առաջարկը Բուդապեշտում մեծ պատիվ է համարվել և ընդունվել է, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Երկիրը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար աշխատանքը և մեծ հույսեր է կապում նրա հետ պաղեստինա-իսրայելական ճգնաժամի լուծման հարցում։
Միևնույն ժամանակ, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին նույնպես հաստատել է Խաղաղության խորհրդին միանալու հրավերը։ «Ես կարծում եմ, որ Իտալիան կարող է կարևոր դեր խաղալ, և մենք պատրաստ ենք ներդրում ունենալ խաղաղության կառուցման գործում», - նշել է նա։
Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ը նույնպես պաշտոնական հրավեր է ստացել՝ միանալու Խաղաղության խորհրդին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հրավիրելով նրան միանալ Գազայի խաղաղության խորհրդին։ Ինչպես նաև Կանադայի վարչապետը համաձայնել է միանալ Գազայի խաղաղության խորհրդին։
Նմանատիպ հոդվածներ
1225% աճ. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի զարգացման ցուցանիշները
Ռազմավարական հեռանկարների մասին պատկերացումները մեկտեղելը կամ համեմատելը լավ գաղափար է: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ վիճակագրութ...
Սահմանային հսկողության բարձր տեխնոլոգիաներ կներդրվեն TRIPP նախագծում․ Փաշինյան
TRIPP նախագծի շրջանակում կներդրվեն սահմանային և մաքսային հսկողության բարձր տեխնոլոգիաներ, դրանք կկիրառվեն նաև հանրապետու...
ՀԷՑ-ի անունից հայց է ներկայացվել՝ ընդդեմ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի սեփականատերերի անունից հայց է ներկայացվել ընդդեմ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի։...
Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն
Գործարար Սամվել Կարապետյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից այսօր տեղափոխվեց տուն։ Առավոտից նրա տան մոտ հավաքվել էին նրա աջակիցնե...