Կանադայի վարչապետը համաձայնել է միանալ Գազայի խաղաղության խորհրդին
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի խաղաղության խորհրդին, հաղորդում է Globe and Mail-ը՝ հղում անելով աղբյուրին։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Գազայի խաղաղության խորհրդի կազմում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը, Թրամփի փեսան և ներդրող Ջարեդ Քուշները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը, Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ռոբերտ Գաբրիելը։
2025 թվականի նոյեմբերի կեսերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է ԱՄՆ-ի կողմից առաջարկված բանաձևը, որը աջակցում է Թրամփի՝ Գազայի հատվածում կարգավորման համապարփակ ծրագրին։
Թրամփի Գազայի ծրագիրը բացառում է Համասի ցանկացած ուղղակի կամ անուղղակի մասնակցությունը Գազայի ապագա կառավարմանը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և այլ իսրայելցի պաշտոնյաներ բազմիցս հայտարարել են, որ Իսրայելը վճռական է խմբավորման լիակատար ռազմական և քաղաքական վերացման հարցում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հրավիրելով նրան միանալ Գազայի խաղաղության խորհրդին։
Նմանատիպ հոդվածներ
1225% աճ. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի զարգացման ցուցանիշները
Ռազմավարական հեռանկարների մասին պատկերացումները մեկտեղելը կամ համեմատելը լավ գաղափար է: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ վիճակագրութ...
Սահմանային հսկողության բարձր տեխնոլոգիաներ կներդրվեն TRIPP նախագծում․ Փաշինյան
TRIPP նախագծի շրջանակում կներդրվեն սահմանային և մաքսային հսկողության բարձր տեխնոլոգիաներ, դրանք կկիրառվեն նաև հանրապետու...
ՀԷՑ-ի անունից հայց է ներկայացվել՝ ընդդեմ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի սեփականատերերի անունից հայց է ներկայացվել ընդդեմ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի։...
Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն
Գործարար Սամվել Կարապետյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից այսօր տեղափոխվեց տուն։ Առավոտից նրա տան մոտ հավաքվել էին նրա աջակիցնե...