Բեռլինում ֆուտբոլային խաղից առաջ բախումներ են տեղի ունեցել, վիրավորվել է ավելի քան 50 մարդ

Երկրորդ Բունդեսլիգայի ֆուտբոլային խաղից առաջ, Բեռլինի «Հերտա»-ի և Գելզենկիրխենի «Շալկե 04»-ի միջև, քաղաքացիական անկարգություններ են սկսվել։


 TASS-ի փոխանմամաբ վիրավորվել է առնվազն 31 երկրպագու և 21 իրավապահ մարմինների աշխատակից։


«Խաղի սկսվելուց առաջ երկրպագուների որոշակի խմբեր հարձակվել են մեր անձնակազմի վրա», - հայտնել է Բեռլինի ոստիկանությունը։ Արևելյան տրիբունայից Օլիմպիական մարզադաշտի մուտքի մոտ իրավապահ մարմինների աշխատակիցների վրա նետվել են տարբեր առարկաներ, այդ թվում՝ ցանկապատի մասեր։ Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ օգտագործել ագրեսիվ երկրպագուներին ցրելու համար։


«Այս պահի դրությամբ վիրավորվել է 21 անձնակազմի անդամ և 31 երկրպագու», - ասվում է հայտարարության մեջ։ Ոստիկանությունը ձերբակալել է մի քանի մարդու։

Քաղաքականություն