ԱՄՆ-Իրան լարվածությունը խորանում է․ Թրամփը հրաժարվում է հուշագրից, Չինաստանը կոչ է անում բանակցել
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կատարել արդեն ստորագրված փոխըմբռնման հուշագիրը և տարաձայնությունները կարգավորել երկխոսության ու բանակցությունների միջոցով։
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև ռազմական գործողություններին և այսօր նոր թափ առած հարվածներին։
«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին և Իրանին պատշաճ կերպով կատարել արդեն ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, երկխոսության և բանակցությունների միջոցով կարգավորել տարաձայնությունները»,- ասել է Մաո Նինը։
Նա նշել է, որ Պեկինը հետևում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին՝ ընդգծելով, որ ռազմական գործողությունների վերսկսումը չի բխում կողմերից որևէ մեկի շահերից։
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ ռազմական միջոցները «ոչ մի խնդիր չեն կարող լուծել»։
Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու նպատակով ստորագրված փոխըմբռնման հուշագիրն այլևս ուժի մեջ չէ։
Թրամփը նշել է, որ հուշագիրը «ավարտված է» և հավելել, որ այլևս չի ցանկանում շփվել Թեհրանի հետ։
ԱՄՆ նախագահը նման հայտարարություն է արել Անկարայում՝ Թուրքիայի մայրաքաղաքում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
ԱՄՆ-ը Եվրոպայից դուրս կբերի իր զորքերի մի մասը․ ՆԱՏՕ-ի անդամները սպասում են Վաշինգտոնի որոշմանը
ԱՄՆ-ը կարող է վերանայել Եվրոպայում իր ռազմական ներկայությունը և դուրս բերել ամերիկյան զորքերի մի մասը։ Այս հարցը, ըստ մի...
Վախեցնելու և շորթման դարաշրջանն ավարտվել է. մենք չենք ընկրկում. Իրանի խորհրդարանի խոսնակ
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ հանրապետության նկատմամբ ճնշումներն ու շանտաժի փորձերը ա...
ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանում վիրավորներ կան
ԱՄՆ-ի գիշերային ավիահարվածների հետևանքով Իրանի հարավում մի քանի մարդ է վիրավորվել։ Այդ մասին հաղորդում է Press TV-ն։ «ԱՄ...