Թրամփն առաջարկ է արել Էրդողանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հրավիրելով նրան միանալ Գազայի խաղաղության խորհրդին, հայտարարել է Թուրքիայի առաջնորդի գրասենյակը։
«2026 թվականի հունվարի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ որպես խաղաղության խորհրդի հիմնադիր նախագահ, նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հրավիրելով նրան դառնալ խաղաղության խորհրդի հիմնադիր անդամներից մեկը», - հայտարարության մեջ նշել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Գազայի խաղաղության խորհրդի ստեղծման մասին և խոստացել էր շուտով հրապարակել դրա անդամներին։ Խորհրդի կազմում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ ներդրող Ջարեդ Քուշները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը, Համաշխարհային բանկի նախագահ Ազհայ Բանգան և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ռոբերտ Գաբրիելը, հայտարարել է Սպիտակ տունը շաբաթ օրը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կրոնական խտրականություն է դրսևորվում. Սիրանուշ Սահակյան
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն այսօրվա ասուլիսում հայտարարել է, որ Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կրոնական խտրակա...
Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան. Զարուհի Փոստանջյան
Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ ձերբակալվածների պահման վայր։ Այս մասին տեղեկացրել է...
Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել. Ռուբեն Ռուբինյան
Մեր դիրքորոշման մեջ փոփոխություն չի եղել․ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և Հայաստան-Ադրբեջան...
Ալեքսանայնը` «Ախուրիկ» սահմանային անցակետից ռուս սահմանապահների հնարավոր հեռացման մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ճեպազրույցում անդրադարձել է «Ախուրիկ» սահմանային ան...