Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան. Զարուհի Փոստանջյան
Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ ձերբակալվածների պահման վայր։ Այս մասին տեղեկացրել է նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը՝ տեղի ունեցածը որակելով որպես ծանր հանցագործություն։
Ըստ փաստաբանի՝ առկա է բժշկական ախտորոշում, որն անհամատեղելի է կալանքի տակ գտնվելու հետ։ Փոստանջյանը նշել է, որ Ղուկասյանին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը կարող է հանգեցնել մահվան, քանի որ տվյալ հաստատությունում չկա համապատասխան բժշկական անձնակազմ, և ներկա է միայն բուժքույր։
Իրավիճակն էլ ավելի է սրվել, երբ պաշտպանական կողմը Ղուկասյանի համար «Շտապօգնություն» է հրավիրել։ Զարուհի Փոստանջյանի պնդմամբ՝ ՔԿՀ-ի աշխատակիցները խոչընդոտել են բժիշկների աշխատանքը՝ թույլ չտալով նրանց մուտք գործել մեկուսարանի տարածք և օգնություն ցուցաբերել իր պաշտպանյալին։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կրոնական խտրականություն է դրսևորվում. Սիրանուշ Սահակյան
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն այսօրվա ասուլիսում հայտարարել է, որ Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կրոնական խտրակա...
Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել. Ռուբեն Ռուբինյան
Մեր դիրքորոշման մեջ փոփոխություն չի եղել․ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և Հայաստան-Ադրբեջան...
Ալեքսանայնը` «Ախուրիկ» սահմանային անցակետից ռուս սահմանապահների հնարավոր հեռացման մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ճեպազրույցում անդրադարձել է «Ախուրիկ» սահմանային ան...
Փաշինյանն արժանացլ է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակին
Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակն այսօր հայտարարեց 2026 թվականի մրցանակակիրներին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավար...