1 դրամ վարչապետի աշխատավարձով պատմությունը վաղուց գիտենք․ Արսեն Թորոսյան

 Այս վերջին մի քանի օրերին տիրաժավորվում է պետական ծառայողների ստացած աշխատավարձի կամ այլ տեսակի փոխհատուցումների վերաբերյալ լրավճար, պարգևավճար և այլն և ասել, թե որն է իրական կոռուպցիան այստեղ: Ուրեմն, երբ ես 2018 թվականին նշանակվեցի առողջապահության նախարար, սկսեցի զբաղվել գործերով, ասեցի մի հատ տեսնեմ մեր հիվանդանոցների տնօրենները ինչքան աշխատավարձ են ստանում ու մի օրինակ եմ ուզում բերել, որ շատ հայտնի է բոլորին մենք ունեինք ամենամեծ հիվանդանոցը, մինչև հիմա էլ ունենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը՝ Մասիվի հիվանդանոց, բոլորին հայտնի, որի տնօրենը 30 տարի համարյա Միքայել Մինասյանի հայրն էր Սերժ Սարգսյանի փեսա՝ Միշիկի հայրը, ուրեմն նրա աշխատավարձը պատկերացրեք 250 000 դրամ էր, հիվանդանոցի բյուջեն 8 միլիարդ դրամ և պատկերացրեք, թե ինչպես էր ապրում 250 000 դրամով այդ հիվանդանոցի տնօրենը: Ես իհարկե նրան հեռացրեցի աշխատանքից 2018-ի օգոստոսին, հետո ամեն ինչ բացահայտվեց։ Այս մասին տեսանյութ հրապարակել Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարա Արսեն Թորոսյանը։ 


Մանրամասները՝ տեսանոյւթում։ 

Քաղաքականություն

Պատահարներ