Սյունիքը կունենա անվտանգության ապահովման իրական գործիքակազմ. Դավիթ Դանիելյանը
Սյունիքում բազմաթիվ են հարցերը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման մասին։ Առանձնացրել եմ մի քանի կարևոր կետեր, որոնք ամենահաճախ տրվող հարցերի պատասխաններն են: Այս մասին գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը:
ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնեմասերի 74%-ը պատկանելու է ԱՄՆ-ին, իսկ 26% մասնաբաժինը՝ Հայաստանին։ Նման հարաբերակցությունը պայմանավորված է նախատեսվող ներդրումներով, որոնք իրականացվելու են ԱՄՆ կողմից։
Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են և անքննարկելի։ Ակնկալվում է, որ սահմանային և մաքսային բոլոր գործունեությունները կիրականացվեն սահմանային կառավարման միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան՝ պահպանելով օգոստոսի 8-ի հռչակագրի սկզբունքները՝ օգտագործելով «ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» (ընդունարան - գրասենյակ) գործառնական մոդելը։
ՀՀ-ն տրամադրում է ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը կառուցապատման իրավունք երկաթուղային ենթակառուցվածքների, էներգետիկ ենթակառուցվածքների, թվային ենթակառուցվածքների, օպտիկամանրաթելային ցանցերի,աջակցող ենթակառուցվածքների համար։
Նախատեսված ծրագրի իրականացման պարագայում Սյունիքը կունենա անվտանգության ապահովման իրական գործիքակազմ, միջազգային հստակ երաշխիքներով:
Նմանատիպ հոդվածներ
Վստահ ենք, որ դա հիանալի է լինելու Հայաստանի համար. Ռուբիո
Այսօր մենք ստորագրելու ենք, կամ ավելի շուտ, շարունակելու ենք աշխատել TRIPP նախագծի իրագործման ուղղությամբ, որը մեր կարծի...
Հայաստանն ու ԱՄՆ-ը հրապարակել են TRIPP նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն
Հայաստանն ու ԱՄՆ-ը հրապարակել են TRIPP նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Այս մասին հ...
Վաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց. Փաշինյան
Երեկ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց Խաղաղության ինստիտուցիոնալացման եւ TRIPP նախագծի գործնական իրա...
Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կրոնական խտրականություն է դրսևորվում. Սիրանուշ Սահակյան
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն այսօրվա ասուլիսում հայտարարել է, որ Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կրոնական խտրակա...