Կանաչեղենի 10 և ավելի տոկոս արտահանման աճ ունենք. Գևորգ Պապոյան
ԱԺ-ի մեր գործընկերներից Ծովինար Վարդանյանը հիմա նախագիծ է շրջանառել, և մենք աջակցել ենք այդ նախագծի մշակմանը, որ ինտենսիվ գյուղատնտեսության և ջերմատների կառուցման համար տուրքերն ավելի նվազ լինեն, պրոցեսները՝ արագացված: Այս մասին, այսօր կառավարության նիստում նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այդ մասով էլ ենք աշխատում: Եթե թույլ կտաք, մի փոքր վիճակագրություն:
Օրինակ՝ վերջին 1 տարում մոտ 30 տոկոսով ծաղկի արտահանումն է Հայաստանից աճել, որը հիմնականում պայմանավորված է հենց այս համալիրների արտադրանքի թողարկմամբ, և մենք ակնկալում ենք էլ ավելի բարձր աճ: Պղպեղը շատ տարածված է, պղպեղի ջերմատները, և մոտ 40 տոկոսով մեկ տարվա ընթացքում այստեղ է աճ արձանագրվել: Մյուս ուղղությունը, որը բավականին տարածված է, կանաչեղենն է. 10 և ավելի տոկոս աճ ունենք»,- ասել է նախարարը:





























