Այսօր ժամը 10:00-ի դրությամբ ունենք 87048 ապահովագրական գրանցված այց. Անահիտ Ավանեսյան
Այսօրվա ժամը 10:00-ի դրությամբ մենք ունենք 87048 ապահովագրական գրանցված այց, որից ուրեմն 7739 ամբուլատոր այցեր են և 8612-ը հիվանդանոցային դեպքեր են: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Պետք է նշեմ, որ այս աճի տեմպը ըստ էության մեր ակնկալածի շրջանակներում է: Մենք հետևում ենք ամենօրյա թե սպասարկված դեպքերի թվին, թե նաև փաստացի առաջացած քաղաքացիների, բուժաշխատողների, բժշկական կենտրոնների վարչական անձնակազմի կողմից մեր բոլոր բարձրացված հարցերին, ընթացիկ շտկումներ ենք իրականացնում, որ համակարգը ավելի մարդակենտրոն և ավելի քիչ պրոցեսներ իր մեջ ներառող լինի, բայց ընդհանուր առմամբ, նաև այցերը և հարցումներն ու մեր քաղաքացիների հետ խոսակցությունը փաստում են, որ շատ մեծ հերթեր պոլիկլինիկայում այս պահին չունենք, լինում են պիկ ժամեր, բայց փորձառությունը ընդհանուր առմամբ դրական է»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն 2025 թվականի ընթացքում Երևանում սպասարկել է շուրջ 307 000 կանչ
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն 2025 թվականի ընթացքում Երևանում սպասարկել է շուրջ 307 000 կանչ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հա...
Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը. ՀՀ-ում Իրանի դեսպան
Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության...
Սպիտակ տունը համապատասխան ժեստ է անվանել Թրամփի կողմից բանվորին միջնամատ ցույց տալը
Սպիտակ տունը բացատրել է, թե ինչու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջնամատ ցույց տվել աշխատողին: Այս մասին հաղորդում է The W...
Գորիսի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր
Հունվարի 14-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Նորավանի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար...