Գորիսի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր
Հունվարի 14-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Նորավանի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Գորիսի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր։
Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպան
Իսրայելի որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ նախկին ԱԳ նախարար Պոմպեոն հայտարարել են, որ «Մոսադի» (Իսրայելի քաղաքական...
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային միջոց. 247 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն
Հունվարի 13-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 14-ը ժամը 08։00-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարակա...
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն 2025 թվականի ընթացքում Երևանում սպասարկել է շուրջ 307 000 կանչ
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն 2025 թվականի ընթացքում Երևանում սպասարկել է շուրջ 307 000 կանչ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հա...
Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը. ՀՀ-ում Իրանի դեսպան
Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության...