Թրամփը տպավորված չէ Դանիայի կողմից ՆԱՏՕ-ն լուծարելու սպառնալիքներով. Պուշկով

ՌԴ Դաշնության խորհրդի սահմանադրական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Պուշկովը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չեն տպավորում Դանիայի սպառնալիքները ՆԱՏՕ-ի «վերջի» վերաբերյալ՝ Գրենլանդիայի հնարավոր գրավման դեպքում։


Պուշկովը հունվարի 6-ին նշել է, որ Գրենլանդիայի հարցում ամեն ինչ կախված է բացառապես Թրամփի վճռականությունից, այլ ոչ թե Դանիայից։ Նրա կարծիքով՝ կղզու ԱՄՆ-ին միանալու դեպքում ՆԱՏՕ-ում կարող է առաջանալ ճգնաժամ, սակայն այն կարճատև կլինի։ Նրա խոսքով՝ նույնիսկ Դանիայի թագավորությունն ինքնին դժվար թե դուրս գա դաշինքից։


«Դանիան և նրա եվրոպական դաշնակիցները փորձում են խաղարկել իրենց վերջին քարտը՝ հասկացնելով, որ Գրենլանդիայի գրավումը կարող է դառնալ «ՆԱՏՕ-ի վերջը», սակայն, նախևառաջ, այս սպառնալիքը Թրամփին չի տպավորում։ Նա, հավանաբար լիովին հիմնավորված, կարծում է, որ եվրոպական դաշնակիցները պարզապես բլեֆ են անում, և Գրենլանդիայի շուրջ ճգնաժամից հետո ամեն ինչ կվերադառնա նախկին հունի»,- գրել է Պուշկովը իր Telegram-ալիքում։


Նա հավելել է, որ Թրամփը սկեպտիկ վերաբերմունք ունի ՆԱՏՕ-ի նկատմամբ։ Նրա գնահատմամբ՝ այս գործիքը անհրաժեշտ է նախևառաջ հենց եվրոպացիներին՝ ԱՄՆ-ի հաշվին իրենց անվտանգությունն ապահովելու համար։ Պուշկովի խոսքով՝ Թրամփը չափազանց հազվադեպ է խոսում ՆԱՏՕ-ի կարևորության մասին ԱՄՆ-ի համար։

Քաղաքականություն