ԱՄՆ-ն կդադարեցնի վիզաների տրամադրումը 75 երկրների քաղաքացիների համար, այդ թվում՝ Ռուսաստանի
ԱՄՆ-ը կասեցնում է 75 երկրի քաղաքացիներին, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին, վիզաների ձևակերպումը՝ հայտատուների նկատմամբ վերահսկողության խստացման շրջանակում։ Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը։
Նշվում է, որ կասեցման վերաբերյալ որոշումը ուժի մեջ կմտնի հունվարի 21-ից և կգործի անորոշ ժամկետով։
Fox News-ի ուսումնասիրած փաստաթղթից հետևում է, որ հյուպատոսական ծառայություններին հանձնարարվել է գործող օրենսդրության շրջանակում ժամանակավորապես դադարեցնել վիզաների տրամադրումը մինչև հայտատուների ստուգման և ընտրության ընթացակարգերի վերանայման ավարտը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ այն երկրների ցանկում, որոնց նկատմամբ կիրառվելու է նման դադար, ներառված են Սոմալին, Ռուսաստանը, Աֆղանստանը, Բրազիլիան, Իրանը, Իրաքը, Եգիպտոսը, Նիգերիան, Թաիլանդը, Եմենը և մի շարք այլ պետություններ։





























