«Մարտի 1»-ի գործով նախկին փոխոստիկանապետի վարույթն ուղարկվել է դատարան
«Մարտի 1»-ի քրեական վարույթով մեղադրյալ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշա Աֆյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ս. Աֆյանը 2008 թվականի մարտի 1-ին կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա՝ քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողությունները, որի հետևանքով հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը և Մասկը կքննարկեն Իրանում ինտերնետ կապի վերականգնման հարցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իլոն Մասկի հետ քննարկելու է Starlink-ի միջոցով Իրանում ինտերնետ կապի վերականգ...
Այժմ առավել կարևոր է թվում ԱՄՆ նախագահի՝ Իրանի նկատմամբ գործությունների որոշումը. Վարդան Ոսկանյան
Չնայած այն հանգամանքին, որ երեկ գիշեր Իրանում նույնպես տեղի են ունեցել բողոքի գործողություններ, սակայն դրանց մասնակիցներ...
ԱՄՆ-ն օգտագործում է Ռուսաստանին և Չինաստանին Արկտիկայում իր շահերը առաջ մղելու համար. Չինաստանի ԱԳՆ
Պեկինը համաձայն չէ, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը կամ Չինաստանը որպես պատրվակ օգտագործի Արկտիկայում իր շահերը առաջ մ...
Իրանի իշխանությունները վերահսկողության տակ են վերցրել երկրում բողոքի ակցիաների հետ կապված իրավիճակը
Իրանի իշխանությունները վերահսկողության տակ են վերցրել երկրում բողոքի ակցիաների հետ կապված իրավիճակը: Այս մասին հայտարարե...