Քաղաքականություն

Թրամփը կարծում է, որ Պուտինը ցանկանում է համաձայնության գալ Ուկրաինայի հարցում․ NYT

Marine 109 դիտում
Թրամփը կարծում է, որ Պուտինը ցանկանում է համաձայնության գալ Ուկրաինայի հարցում․ NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համոզված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար համաձայնության հասնելու ցանկության մեջ։


«Կարծում եմ՝ նա ցանկանում է համաձայնության գալ», - ասել է Թրամփը New York Times-ին տված հարցազրույցում։


Թրամփը նաև նշել է, որ բանակցային գործընթացի ընթացքում եղել են դեպքեր, երբ Ռուսաստանի առաջնորդը համաձայնել է առաջարկվող կարգավորման պայմաններին, սակայն Վլադիմիր Զելենսկին դեմ է եղել դրանց։


«Կային դեպքեր, երբ հակառակն էր։ Կարծում եմ՝ երկուսն էլ հիմա ցանկանում են համաձայնության գալ, բայց կտեսնենք», - ասել է Թրամփը։


ԱՄՆ վարչակազմը նախկինում հայտարարել էր ուկրաինական կարգավորման ծրագրի մշակման մասին։ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է մնում բանակցությունների համար և հավատարիմ է մնում Անքորիջի քննարկումներին։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250