Վենեսուելայի նախագահը ԱՄՆ-ին առաջարակով է հանդես եկել
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ երկրի համար առաջնահերթ խնդիր է ԱՄՆ-ի հետ հավասարակշռված և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների հաստատումը՝ առաջարկելով Վաշինգտոնին աշխատել համատեղ համագործակցության օրակարգի շուրջ։
Ռոդրիգեսի հայտարարության մեջ նշվում է, որ Վենեսուելան կողմ է միջազգային հարաբերությունների զարգացմանը՝ հիմնված ինքնիշխան հավասարության և պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա։ Նրա խոսքով՝ հենց այդ սկզբունքներն են ուղղորդում երկրի դիվանագիտությունը ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների և միջազգային հանրության հետ հարաբերություններում։
«Մենք առաջնահերթ ենք համարում ԱՄՆ-ի և Վենեսուելայի, ինչպես նաև Վենեսուելայի և տարածաշրջանի երկրների միջև հավասարակշռված ու հարգալից միջազգային հարաբերությունների առաջմղումը՝ հիմնված ինքնիշխան հավասարության և չմիջամտության վրա»,- ասվում է հայտարարության մեջ։
Ռոդրիգեսը նաև առաջարկել է ԱՄՆ-ին համատեղ աշխատել համագործակցության այնպիսի օրակարգի վրա, որը միտված կլինի համատեղ զարգացմանը և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Դելսի Ռոդրիգեսի հետ կարող է տեղի ունենալ իրավիճակ, որը «ավելի վատ կլինի, քան Նիկոլաս Մադուրոյի դեպքում»։
Նմանատիպ հոդվածներ
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ. Փաշինյան
Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ եւ հետեւաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար...
Կտրիճ Ներսիսյանը չի կարող Գևորգ սրբազանին ազատել պաշտոնից. Ռուբինյան
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքում գրել է, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կշարունակի մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ:...
Գարեգին Երկրորդը թերագնահատում է մեր հոգևոր ուժը. Աննա Հակոբյան
Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, 2018 թվականին տեր կանգնեցինք մեր ազատությանը և քաղաքացիական իրավունքներին` անարժան մարդկանց թույլ...
Կանխատեսվում է դժվարին տարի Զելենսկու համար. The Guardian
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 2026 թվականին կարող է բախվել լուրջ քաղաքական և սոցիալական դժվարությունների: Այս մա...