Կան վիրավորներ և զոհ. Զելենսկին՝ մասնավոր բժշկական կլինիկայի հարվածի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Կիևում մասնավոր բժշկական կլինիկայի վրա ռուսական հարվածի հետևանքների մասին՝ նշելով, որ կան տուժածներ և մեկ զոհ։


Նրա խոսքով՝ հարվածից հետո հիվանդներին հարկադրված են եղել տարհանել։


«Կան վիրավորներ։ Ցավոք, մեկ մարդ զոհվել է»,- նշել է Զելենսկին՝ ընդգծելով, որ բուժհաստատությունը վերականգնվելու է։


Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ երկրի քաղաքացիները շարունակելու են վերականգնել ավերված ենթակառուցվածքները։


Զելենսկին հավելել է, որ վերականգնողական բրիգադները, էներգետիկները և համապատասխան ծառայությունները շարունակել են աշխատանքները նաև այն շրջաններում, որտեղ արձանագրվել են նոր վնասներ և էլեկտրաէներգիայի անջատումներ։


Նրա տվյալներով՝ միայն մեկ գիշերվա ընթացքում կիրառվել է 165 հարվածային անօդաչու թռչող սարք, ինչը, նախագահի գնահատմամբ, հերթական անգամ բարդացրել է իրավիճակը քաղաքացիական ենթակառուցվածքների համար։

Քաղաքականություն