Թուրքիայում լայնածավալ հակաահաբեկչական գործողություներ են․ կան ձերբակալվածներ
Թուրքիայում իրականացվել է լայնածավալ հակաահաբեկչական գործողություն, որի արդյունքում ձերբակալվել է ավելի քան 100 անձ, նրանք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապերի մեջ (կազմակերպությունը արգելված է մի շարք երկրներում)։ Այս մասին հայտնում է TRT Haber-ը։
Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ ձերբակալությունները իրականացվել են Ստամբուլում և Անկարայում։ Թուրքիայի իրավապահ մարմինների տվյալներով՝ կասկածյալները, ենթադրաբար, պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել Նոր տարվա տոնական օրերին։ Ստամբուլում ձերբակալվել է 110 մարդ, իսկ մայրաքաղաք Անկարայում՝ 17։
Ստամբուլի դատախազությունը հայտնել է, որ առնվազն 40 ձերբակալված կապված են այն խմբավորման հետ, որի անդամներն օրեր առաջ հարձակվել էին ոստիկանների վրա Յալովա նահանգում։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այնտեղ իրականացված ձերբակալության փորձի ընթացքում կասկածյալները կրակ էին բացել իրավապահների ուղղությամբ։
Նշվում է, որ Յալովայում տեղի ունեցած միջադեպի ժամանակ զոհվել է երեք ոստիկան։ Հենց այդ դեպքից հետո են կազմակերպվել Ստամբուլում և Անկարայում իրականացված համաժամանակյա հատուկ գործողությունները։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի ԱԳՆ-ն Հայաստանի վերաբերյալ հայտարարություն է արել
ISNA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին պատասխանել է Sputnik-ի...
Ուզում են՝ Հայաստանը մնա շրջափակման մեջ և աղքատանա․ Ռուբինյան
Ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկը այսօր պնդել է, թե իբր 5 օր առաջ «Ադրբեջանը բացել է Երևանի ադրբեջանական թատրոն»: Այս մասին...
Դատարանն Արագածոտնի թեմի առաջնորդի գործով որոշում կայացրեց
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Հարսնաքարը և Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառույցներ են քանդվել
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հայտարարել էր, որ Դատախազությունը մեկնարկել է Սև...