Իրանի ԱԳՆ-ն Հայաստանի վերաբերյալ հայտարարություն է արել
ISNA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին պատասխանել է Sputnik-ի թղթակցի հարցին, որը վերաբերում էր Հայաստանի վարչապետի հայտարարությանը՝ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների զարգացմանն աջակցելու և Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ ստորագրելու ցանկության վերաբերյալ։
Հարցում, մասնավորապես, նշվել է. «Հաշվի առնելով, որ Հայաստանը 2025 թվականին Ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի, այնուհետև Եվրոպական միության հետ և մասամբ դուրս է եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, ինչպես նաև հաշվի առնելով Եվրամիության և ԱՄՆ-ի հետ Իրանի խնդիրները պատժամիջոցների ոլորտում, արդյո՞ք Իրանը պատրաստ է Հայաստանի հետ ստորագրել ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որը նման է Ռուսաստանի և Չինաստանի հետ իր համաձայնագրերին»։
Ի պատասխան՝ Բաղաին հայտարարել է. «Իրանը իր հարաբերությունները կարգավորում է ազգային շահերից ելնելով, և Հայաստանի հետ հարաբերությունները բացառություն չեն այս կանոնից։ Հայաստանի հետ մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի, խնդիրների և ընդհանրությունների ճշգրիտ ընկալման վրա, մենք շատ լավ հարաբերություններ ունենք այս երկրի հետ և վճռական ենք շարունակելու այդ հարաբերությունները տարբեր ոլորտներում»։
Նա նաև ընդգծել է, որ Իրանը հարգում է այն փաստը, որ երկրները հարաբերություններ ունեն այլ կողմերի հետ, եթե դա չի վնասում Իրանի հարաբերություններին և շահերին։
«Մեր հարաբերություններն այլ երկրների հետ ձևավորվում են փոխադարձ շահերի և խնդիրների մանրակրկիտ վերլուծության հիման վրա, և Հայաստանի և հարևան մյուս երկրների հետ մեր հարաբերությունները կարգավորվում են այդ հիմքի վրա»,- հավելել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին։
Նմանատիպ հոդվածներ
Ուղերձը շատ հստակ է՝ ինչ ամոթ է, որ նրանք մահացան օտար երկրում․ ԱՄՆ նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցավով է վերաբերվում այն փաստին, որ ամերիկացի վարձկաններ մեկնել են Ուկրաինա և...
Մոտ 5 մլն դրամ տուգանք են վճարել՝ Երևանում առանց տոմսի երթևեկելու համար
Երևանում այս տարվա օգոստոսից մինչև դեկտեմբերի 1-ը ներհամայնքային տրանսպորտում վարչական իրավախախտումների համար շուրջ 1500...
Պուտինը ցանկանում է՝ դա տեղի ունենա․ նա շատ հստակ ասաց, և ես հավատում եմ նրան․ Թրամփ
Ֆլորիդայում երեք ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հայտա...
Ուզում են՝ Հայաստանը մնա շրջափակման մեջ և աղքատանա․ Ռուբինյան
Ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկը այսօր պնդել է, թե իբր 5 օր առաջ «Ադրբեջանը բացել է Երևանի ադրբեջանական թատրոն»: Այս մասին...