Ուզում են՝ Հայաստանը մնա շրջափակման մեջ և աղքատանա․ Ռուբինյան
Ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկը այսօր պնդել է, թե իբր 5 օր առաջ «Ադրբեջանը բացել է Երևանի ադրբեջանական թատրոն»: Այս մասին գրել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Ռուսաստանցի բիզնեսմենի թիմը ստում է, քանի որ այդ թատրոնը բացվել է ոչ թե 5 օր առաջ, այլ Բաքվում է գործում 1989 թվականից, իսկ Ադրբեջանում «պետական» կարգավիճակ է ստացել 1994 թվականին:
Այն գործել է նաև 2008-2018 թվականներին, երբ բիզնեսմենի եղբայրը` այսինքն զարմիկի հայրը ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, ՀՀԿ պատգամավոր, բայց այս թեմայով ծպտուն չէր հանում:
Ինչու՞ են ռուսաստանցի բիզնեսմենի թիմակիցները այսպես ստում: Շատ պարզ պատճառով: Նրանք խաղում են ձեր վախերի վրա: Նրանք ուզում են ամեն կերպ արժեզրկել այն խաղաղությունը, որին հասել ենք այսիպիսի մեծ դժվարությամբ:
Նրանք ուզում են, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ և աղքատանա, իսկ իրենք շարունակեն հարստանալ իրենց հնամենի գործընկերների` Քոչարյանի ու Սարգսյանի հետ միասին»,- գրել է պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Ուղերձը շատ հստակ է՝ ինչ ամոթ է, որ նրանք մահացան օտար երկրում․ ԱՄՆ նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցավով է վերաբերվում այն փաստին, որ ամերիկացի վարձկաններ մեկնել են Ուկրաինա և...
Մոտ 5 մլն դրամ տուգանք են վճարել՝ Երևանում առանց տոմսի երթևեկելու համար
Երևանում այս տարվա օգոստոսից մինչև դեկտեմբերի 1-ը ներհամայնքային տրանսպորտում վարչական իրավախախտումների համար շուրջ 1500...
Պուտինը ցանկանում է՝ դա տեղի ունենա․ նա շատ հստակ ասաց, և ես հավատում եմ նրան․ Թրամփ
Ֆլորիդայում երեք ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հայտա...
Իրանի ԱԳՆ-ն Հայաստանի վերաբերյալ հայտարարություն է արել
ISNA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին պատասխանել է Sputnik-ի...