Ռուս զինվորականները գիտեն՝ ինչպես, ինչով և երբ պատասխանեն․ Պեսկովը՝ Պուտինի նստավայրին հասցված հարվածների մասին
Նովգորոդի մարզում Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակումն ուղղված է Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերի խաթարմանը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ նախագահական նստավայրի վրա հարձակումից հետո Ռուսաստանը կխստացնի իր բանակցային դիրքորոշումը Ուկրաինայի հարցում։ Կրեմլի խոսնակը նշել է, որ Պուտինը և Թրամփը շարունակում են վստահության վրա հիմնված երկխոսությունը, և Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ բանակցային գործընթացից։
Պեսկովը հրաժարվել է պատասխանել Նովգորոդի մարզում իր նստավայրի վրա հարձակման պահին Պուտինի գտնվելու վայրի վերաբերյալ հարցին՝ նշելով. «Այս թեման հանրային քննարկման առարկա չէ»։
Կրեմլի պաշտոնյան հավելել է, որ Ուկրաինայի նախագահական նստավայրի վրա հարձակման փորձին Մոսկվայի պատասխանը կտրամադրեն զինվորականները. «Ռուս զինվորականները գիտեն, թե ինչպես, ինչով և երբ պատասխանել»։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի ԱԳՆ-ն Հայաստանի վերաբերյալ հայտարարություն է արել
ISNA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին պատասխանել է Sputnik-ի...
Ուզում են՝ Հայաստանը մնա շրջափակման մեջ և աղքատանա․ Ռուբինյան
Ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկը այսօր պնդել է, թե իբր 5 օր առաջ «Ադրբեջանը բացել է Երևանի ադրբեջանական թատրոն»: Այս մասին...
Դատարանն Արագածոտնի թեմի առաջնորդի գործով որոշում կայացրեց
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Հարսնաքարը և Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառույցներ են քանդվել
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հայտարարել էր, որ Դատախազությունը մեկնարկել է Սև...