Նեթանյահուն կարող է ԱՄՆ-ից թույլտվություն խնդրել Գազայում ևս մեկ ռազմական գործողության համար․ CNN
ԱՄՆ կատարած այցի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից համաձայնություն Գազայի հատվածում ևս մեկ ռազմական գործողության համար, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։
«Իսրայելական աղբյուրները ենթադրում են, որ Նեթանյահուն կարող է համաձայնություն խնդրել Գազայի ներսում ևս մեկ ռազմական գործողության համար, նախքան հրադադարի ռեժիմի առաջխաղացմանը համաձայնվելը. սա կլինի ուժի վերջին ցուցադրումը՝ իր գործընկերներին բավարարելու համար, նախքան հետագա զիջումների գնալը», - հաղորդում է հեռուստաալիքը։
Աղբյուրները նշել են, որ Իսրայելի վարչապետի մոտեցումը, հավանաբար, ներառում է պայմանների համապարփակ փաթեթի մշակում. Գազայում առաջընթացը, ի թիվս այլ բաների, կապված կլինի Իրանի և Լիբանանի դեմ անվտանգության երաշխիքների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանից Ադրբեջան, ոչ միայն ներմուծում է հնարավոր, այլև՝ արտահանում․ Պապոյան
Հնարավոր է Հայաստանից Ադրբեջան արտահանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապո...
Պարզվել է, թե ինչու էր վարչապետ Փաշինյանը ապակե վահանի հետևում թմբուկ նվագում․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում սարկազմով արձագանքել է մամուլի որոշ հրապարակումների:«...
Պաշտոնանկության մասով քննարկում եղել է, սակայն դեռ որոշում չկա․ Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ իր պաշտոնանկության մասով քննարկում եղել է, սակայն դե...
Հայաստանի վերաբերյալ բացահայտ ապատեղեկատվական և կեղծ հրապարակում․ վարչապետի խոսնակ
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյում գրել է, որ Օքայ Դեփրեմը հերթական անգամ տարածել է Հայաստանի վերաբե...