ՊՆ զորամասերից մեկում բացահայտվել է խոշոր չափերի վառելիքի հափշտակություն
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալը նույն զորամասի պահեստապետի հետ նախնական համաձայնությամբ, իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, խմբով կատարել են խոշոր չափերի դիզելային վառելիքի հափշտակություն:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալը 700 լիտր դիզելային վառելիքի ավելցուկը չի մուտքագրել պահեստ, այլ այն վաճառելու և գնորդ գտնելու նպատակով դիմել է նույն զորամասի դասակի հրամանատարին, որից հետո նշված վառելիքը գնորդի ավտոմեքենայով դուրս է բերվել զորամասից ու վաճառվել, իսկ գումարը բաժանվել է նշված անձանց միջև: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ դրանից հետո նույն ավտոմեքենայով փորձել են զորամասից դուրս բերել ևս 2 տոննա դիզելային վառելիք՝ դարձյալ վաճառելու նպատակով, սակայն խմբի անդամները հանցավոր արարքը չեն կարողացել ավարտին հասցնել, քանի որ պահեստապետը ձերբակալվել և տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե:
Հափշտակության և դրա փորձի համար ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 44-256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանքներ են ներկայացվել զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալին և պահեստապետին:
Մեղադրանքներ են ներկայացվել նաև դասակի հրամանատարին և վառելիքի գնորդին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը: Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Ծառայությունների ու դեղորայքի ցանկերը հրապարակված են․ ԱՐՄԵԴ հավելվածը թարմացված տարբերակով առկա է․ նախարար
ԱՐՄԵԴ հավելվածն արդեն իսկ թարմացված տարբերակով առկա է։ Սահմանվել են նաև դեղորայքի ցանկերը, թե ինչից են քաղաքացիները կարո...
Տղամարդը շորտ կհագնի՞ կամ հեծանիվ կքշի՞, տղամարդը գյուղամիջում պիտի պպզի՝ առնվազն 6 ժամ․ Փաշինյան
21-րդ դարը մարքեթինգի դար է: Օրինակ՝ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի, առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի:...
Արցախցիների բնակվարձի և հրատապ աջակցության ծրագրերը երկարաձգվեցին
ՀՀ կառավարության որոշվել է 1 տարով երկարաձգել ԼՂ-ից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության ու այլ ծախսերը հոգալ...
Փոփոխություններ՝ զինվորական ծառայության պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում
Կառավարությունը վերանայել է զինվորական ծառայության պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը՝ նպատակ ունենալո...